ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.09.2017 | 00:03

-ՈՒնայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ամեն ինչ ունայն է։ Եվ այսպիսով Ժողովողը ոչ միայն դարձավ ավելի իմաստուն, այլև նա գիտություն սովորեցրեց ժողովրդին, քանի որ ականջի համար հաճելի է խրատի գեղեցկությունը։ Ժողովողը շատ որոնեց, որ ցանկալի խոսքեր գտնի, գրի ճշմարիտ խոսքերի ուսանելի մի գիրք... Մի խոսք ևս, որդյա՛կ իմ. զգուշացի՛ր շատ գրքեր ունենալուց, որովհետև նրանք վերջ չունեն, և շատ կարդալը մարմնի համար հոգնություն է։ Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները. ահա այս է մարդն ամբողջովին։


Ժողովող 12. 8-10...12-13

Դիտվել է՝ 3493

Մեկնաբանություններ