ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Գոնե եղած «վատը» պահեք

Գոնե եղած «վատը» պահեք
16.04.2019 | 01:21

Դժվար է ասել, թե տնտեսական հեղափոխության ասելով Նիկոլ Փաշինյանը ինչ նկատի ունի, բայց Հայաստանում տնտեսական իրավիճակը ոչ միայն չի բարելավվում, այլև գրանցվում են խիստ անհանգստացնող իրողություններ։ Տոնավաճառների առևտրականները նշում են, որ երբևէ չի եղել այսպիսի բան, երբ գործն ամբողջությամբ «կանգնի»։ Ըստ նրանց, եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, կհայտնվեն սնանկացման եզրին։ Մի կողմից խոշոր ընկերություններում աշխատանքը կաթվածահար է, մյուս կողմից էլ փոքր ու միջին ձեռներեցները չեն կարողանում այլևս գոյատևել։ «Ողջ օրը մեկ-երկու գնորդ չենք ունենում, իսկ դեռ պետք է տեղի վարձ տալ, տուն պահել, դիմանալ թանկացումներին»,- դժգոհեցին առևտրականները, հավելելով, որ «շարժն» ամբողջությամբ կանգնած է։


Իհարկե, արդեն մեկ տարին բոլորող իշխանությունը կարող է ասել, թե բարեփոխումների արդյունքներն այդքան շուտ տեսանելի չեն կարող լինել, համակարգն արագ չի փոխվում, բայց խնդիրն այն է, որ մարդիկ դժգոհում են ոչ թե վատի լավացման դանդաղ տեմպերից, այլ վատի վատթարացումից։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ