ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.06.2019 | 00:05

Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն, որպեսզի չհարբեն ու մոռանան իմաստու-թյունը և չկարողանան տկարին ուղիղ դատել։ Ըմպելի՛ք մատուցեք վշտացածներին, գինի՛ տվեք ըմպելու տառապյալներին, թող խմեն ու մոռանան իրենց աղքատությունը և թող չհիշեն իրենց ցավերը։ Աստծու խոսքո՛վ բաց քո բերանը և ողջամտությա՛մբ դատիր բոլորին, քննի՛ր և տարբերի՛ր աղքատին ու խեղճին։


Առակներ 31. 4-9

Դիտվել է՝ 3864

Մեկնաբանություններ