ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Արհեստական բանականությամբ ռոբոտը ֆիլմում կնկարահանվի

Արհեստական բանականությամբ ռոբոտը ֆիլմում կնկարահանվի
26.06.2020 | 19:51

Էրիկա անունով ռոբոտը, որ արհեստական իտելեկտով է օժտված, գիտա-ֆանտաստիկ ֆիլմում գլխավոր դերում է հանդես գալու:

The Hollywood Reporter պարբերականը գրում է, որ ֆիլմի պատմության մեջ առաջին անգամ է, որ ռոբոտը որպես դերասան է հանդես գալու:
Նշվում է, որ ֆիլմի նկարահանումները դեռևս նախորդ տարի են մեկնարկել: Ֆիլմի ընդհանուր արժեքը 70 միլիոն դոլար է գնահատվել: Իսկ արհեստական բանականությամբ տոբոտին ստեղծել են ճապոնացի գիտնականները:

Դիտվել է՝ 15927

Մեկնաբանություններ