ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Սեփական տան մեջ վերականգնել տանտիրոջ կարգավիճակը

Սեփական տան մեջ վերականգնել տանտիրոջ կարգավիճակը
25.03.2023 | 18:12

2008-ին տեղի ունեցավ Հայաստան-Թուրքիա առաջին խաղը. դա ֆուտբոլային դիվանագիտության փուլն էր։

Այսօր նույնպես Հայաստան-Թուրքիա խաղն է՝ հետ և նախաաղետային դիվանագիտության փուլում։

Մտածող-մտահոգ մարդիկ հարցնում են՝ ո՞րն է 2008-ի և այսօրվա խաղի տարբերությունը։ Հազար պատասխան է հնչում։ Երեկ Ս. Ֆարմանյանի «Միայնակ՝ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին էլ էր այս հարցը առանցքային, և պատասխանի իր տարբերակը 3-րդ նախագահը նույնպես ձևակերպեց։ Պատասխանները տարբեր են, բոլորն էլ՝ հետաքրքիր։

Պատասխանի իմ տարբերակը մաքսիմալ պարզ է. 2008-ին` երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են։

Եվ հետպատերազմյան վերականգնման մեր քաղաքական մտքի առանցքում էլ պետք է լինի հենց այդ նպատակը՝ սեփական տան մեջ (հայրենիքում) վերականգնել տանտիրոջ կարգավիճակը։ Սա հոգեբանություն է, հանրային տրամադրություններ, մտածողության տեսակ. հենց մենք Հայաստանում և Արցախում կրկին սկսեցինք մեզ զգալ տանտեր, մեզ կվերաբերվեն հենց այդպես, մեզ հետ կբանակցեն այդպես, և վերջապես դուրս կգանք այս անվերջանալի ստորացուցիչ մղձավանջից. երբ առավոտ էսկալացիա են գուժում, երեկոյան՝ խաղաղություն։

Ինչ վերաբերում է իմ գործընկերոջ գրքին, ապա այն պետք է կարդալ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 12802

Մեկնաբանություններ