ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կխաղարկվի նաև քրդական գործոնը

Կխաղարկվի նաև քրդական գործոնը
07.04.2023 | 19:35

Ակնհայտ է, որ Թուրքիայում Էրդողանն այլևս Aրևմուտքի ֆավորիտը չէ։ Քեմալ Քըլըչդարօղլուն բացահայտորեն վայելում է ԱՄՆ-ի համակրանքը։

Ի դեպ, հետաքրքիր է, որ Էրդողանը բավականին կոշտ է արտահայտվել ԱՄՆ-ի դեսպանի հասցեին, ավելին` անգամ սպառնացել է։

Թուրքիան հիմա անչափ պետք է ԱՄՆ-ին, ընդ որում, Թուրքիան ԱՄՆ-ին պետք է ո՛չ այնքան հակառուսական, որքան հակաչինական և հակաիրանական ճակատում, ուստի կարծում եմ, որ կա՛մ Էրդողանը կպայմանավորվի ԱՄՆ-ի հետ և սահուն կընտրվի, կա՛մ ԱՄՆ-ը ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիայում լարվի ներքաղաքական վիճակը։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ կխաղարկվի նաև քրդական գործոնը։ Պատահական չէ, որ քրդամետ ԺԴԿ-ի կողմից ընդդիմադիր 6-յակին աջակցությանը հետևեցին նաև PKK առաջնորդների սատարման խոսքերը։

Ամեն դեպքում ամեն ինչ դեռ առջևում է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7215

Մեկնաբանություններ