ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ինչու՞ պիտի հեռանա Ալեն Սիմոնյանը

Ինչու՞ պիտի հեռանա Ալեն Սիմոնյանը
12.04.2023 | 23:21

Շատ պարզ պատճառով: Երկրում կայունորեն ամրապնդվում է անձի պաշտամունքը, իսկ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ երբ մեկը թքում է մնացածների դեմքին:

Իր վերջին պահվածքով` Ալենը փորձեց կասկածի տակ առնել անձի պաշտամունք կոչվածի գաղափարական հենքը` նույնպես ներկայանալով որպես թքող:

ՈՒ քանի որ մի կաթսայի մեջ երկու գլուխ չի կարող խաշվել, Ալենը պիտի հեռանա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 17137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ