ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Պետականություն ունեցել են նրանք, որոնք ունեն բանակի պաշտամունք

Պետականություն ունեցել են նրանք, որոնք ունեն բանակի պաշտամունք
16.05.2023 | 21:58

Թե բա՝ ժամանակները փոխվել են, պետություններն այլևս կայանում են միջավայրի հետ փոխգործակցության ու համակեցության պայմաններում: Դատարկ մխիթարանքներ են, ոչ ավել: Համարձակությունն է պարզապես պակասել, իրականությանը ուղիղ նայելու վճռականությունը: Պատմականորեն բարդ փոխհարաբերություններով հագեցած մեր տարածաշրջանում պետականություն ունեցել են նրանք, որոնցում եղել է բանակի պաշտամունք: Այդպես եղել է մի քանի հազար տարի առաջ, այդպես լինելու է նաև հետագայում: Նայեք՝ ինչ է տեղի ունենում մեր շուրջը և ապա նայեք՝ ինչ ենք մենք անում: Նայեք՝ ինչպես էին վերաբերվում մեզ, երբ ունեինք հաղթանակած բանակ, և ինչպես են վերաբերվում, երբ ունենք պարտված բանակ: Բանակը միայն Զինված ուժերը չեն, այլ պետության ընդհանուր կարողությունը՝ դիմագրավելու արտաքին մարտահրավերներին և լուծելու անվտանգության ու սահմանների ամուր պաշտպանվածության խնդիրը:

Թվում է միայն, որ ժամանկաներն ուրիշ են: Դարաշրջանի մեծ հարցերն այսօր էլ, ինչպես Բիսմարկն էր դեռ մեկուկես դար առաջ ասել, շարունակում են վճռվել ոչ թե ճառերով ու մեծամասնության քվեարկությամբ, այլ՝ երկաթով ու արյամբ:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4489

Մեկնաբանություններ