ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Աճել են թմրանյութերի շրջանառության ծավալները

Աճել են թմրանյութերի շրջանառության ծավալները
19.05.2023 | 22:10

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Հայաստանում թմրամոլությունը մեկ տարում աճել է 98% ով։ Հասկանալի է, որ իրական թիվը մի քանի անգամ ավելի է ու էնքան սարսափելի, որ ստիպված գրել են նվազագույն 98%։ Բնականաբար, սրան զուգահեռ աճել են թմրանյութերի շրջանառության ծավալները։ Հիմա երկու բնական հարց է առաջանում.

1. Թմրամիջոցների նման ծավալի աճը ինչքանո՞վ է նպաստել պետական բյուջեի՝ նիկոլի նկարած տնտեսական աճի ցուցանիշների վրա:

2. Թմրամիջոցների օգտագործման և նարկոթրաֆիկի աննախադեպ թռիչքային աճի մեղավորը արդյո՞ք նախկիններն են:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 6092

Մեկնաբանություններ