ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Պատմության մեջ մի անգամ ժողովուրդ կոչվածը ընտրություն կատարեց… ու Հիսուսը խաչվեց

Պատմության մեջ մի անգամ ժողովուրդ կոչվածը ընտրություն կատարեց… ու Հիսուսը խաչվեց
15.06.2023 | 09:58

Անհայրենիք վիժվածքներից մեկը խորհրդարանում բառաչում էր, թե 2018-ին ժողովրդի 95 տոկոսը դեմ է եղել նախկին իշխանություններին։

Ժողովու՛րդ, հա ժողովու՛րդ․ ասեմ իմանաք՝ ժողովուրդը երբեք իշխանության հարց չի որոշել, ավելին՝ չի էլ որոշելու։

Էդ հո գիտենք, թե ինչ ուժեր գեներացվեցին երկրում բոլոլա սարքելու համար:

Կոմֆորտ զոնա էր պետք՝ ապահովվեց։

Պատմության մեջ մի անգամ ժողովուրդ կոչվածը ընտրություն կատարեց… ու Հիսուսը խաչվեց, իսկ դրա հետևանքները հայտնի են բոլորիս։

Դե իսկ 2018-ի ընտրությունը ազգային կորստից ու ողբերգությունից հետո հանգեցնում է պետականության կորստի։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 3698

Մեկնաբանություններ