ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Էս հողի գինը թշնամին ավելի լավ գիտի

Էս հողի գինը թշնամին ավելի լավ գիտի
15.06.2023 | 13:57

Հիշու՞մ եք, մի անգամ գրել էի, որ ԵՄ դիտորդական առաքելության իրական աշխատանքը Հայաստանում ադրբեջանցիների բնակության վայրերը ճշտելն է։ ՈՒրեմն, շուտով սրա ձայնը կլսենք:

Դուք հին ու նոր երգելով գնացեք ինքնաոչնչացման:

Դուք հանգիստ գրին քարտ շահեք, Շենգեն վիզա ու էդպես շարունակ:

Էս հողի գինը թշնամին ավելի լավ գիտի:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4603

Մեկնաբանություններ