ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Արեք այն, ինչ բոլորը ձեզանից սպասում են

Արեք այն, ինչ բոլորը ձեզանից սպասում են
27.06.2023 | 09:46

ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն երևի մոռացել են, որ թղթե շերեփներով հարսայի կաթսայի մոտ չեն կանգնում։

ՀՅԴ-ն 24 ժամյա նստացույցեր է կազմակերպելու ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպանատների մոտ։

ՀՀԿ-ն Արմեն Աշոտյանի նկարներով ողողել է Երևանը։

Այդ նստացույցերով Արցախին չեք օգնի։

Աշոտյանի նկարներով էլ Աշոտյանին։

Դուք լավ գիտեք Արցախի շրջափակման ու Աշոտյանի կալանավորման պատճառի տեղը։

Իսկ թե ինչ պետք է անել, դա էլ լավ գիտեք։ Արեք այն, ինչ բոլորը ձեզանից սպասում են, ոչ թե այն, ինչ արվում է միայն անելու համար, անհետևանք ու անպտուղ։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3510

Մեկնաբանություններ