ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Հայաստանը վերջնականապես զինաթափելու և անկենսունակ սպասարկող տարածք դարձնելու թուրք-ադրբեջանական նպատակը

Հայաստանը վերջնականապես զինաթափելու և անկենսունակ սպասարկող տարածք դարձնելու   թուրք-ադրբեջանական նպատակը
01.07.2023 | 14:15

Հայաստանի և Արցախի դեմ պատերազմը փաստացի ունի 1988-ից սկսած չդադարող, բայց փուլային բնույթ։

1994-ին ավարտվեց հայ-ադրբեջանական պատերազմի առաջին ակտիվ փուլը, որին հաջորդեց «մաշող դադարի» փուլը, որը տևեց մինչև 2014 թվականը։

2014-ից մինչև 2016 թվականը արդեն «ակտիվ մաշող» փուլն էր, որի ընթացքում անընդհատ

հետախուզա-դիվերսիոն գործողություններ էին ձեռնարկվում, ընդ որում, այս փուլը կարելի է անվանել նաև «հետախուզա-դիվերսիոն» փուլ։

Հաջորդը 2016-ին «4-օրյա ակտիվ» փուլն էր, որը չի կարելի անվանել առանձին պատերազմ մի քանի պատճառներով, որոնց մասին արժե խոսել առանձին։

Հաջորդ փուլը 2016-2020 հուլիսն էր, որը կարելի է անվանել «հիբրիդային նախապատրաստական» փուլ։ Այս ընթացքում ուժեղացան հատկապես տեղեկատվական, սպառազինման, դիվերսիոն, ռազմավարական նախապատրաստական աշխատանքները։

2020 թվականի հուլիսին հայ-ադրբեջանական պատերազմի ակտիվ փուլի

ստուգողական-հետախուզական վերջին փուլն էր, որի համար օգտագործվեց մի միջադեպ։

2020 թվականի սեպտեմբերից սկսվեց 44-օրյա գերակտիվ փուլը, որտեղ հիմնավորապես ապացուցվեց նախկին գործողությունների ընդհանրությունը, միասնականությունը։

2020 թվականից հետո սկսվեց հիբրիդային տեղեկատվական-ռազմական փուլը, որը շարունակվում է մինչ օրս։

Այն այս պահին ունի Հայաստանը վերջնականապես զինաթափելու և անկենսունակ սպասարկող տարածք դարձնելու ռազմավարական թուրք-ադրբեջանական նպատակ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3651

Մեկնաբանություններ