Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հիմա հանդուրժու՞մ ենք, թե՞ չենք հանդուրժում

Հիմա հանդուրժու՞մ ենք, թե՞ չենք հանդուրժում
24.07.2023 | 08:00

Հայաստանի քաղաքականությունը որոշում է ընտրված կառավարությունը, որի ղեկավարը համաձայնել է Արցախի էթնիկ զտման քաղաքականությանը (ավելի ճիշտ, հենց դրա համար է տեղի ունեցել 2018-ի դավադրությունը):

Հիմա, եթե մենք շարունակում ենք հանդուրժել դրանց, ապա ինչու՞ արտաքին դերակատարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը արցախցիների հանդեպ։

Եթե չենք հանդուրժում, ապա պետք է դրանց վռնդենք, այդ դեպքում էլ կփոխվի իրենց վերաբերմունքը։

Իսկ եթե չենք վռնդում, ու տեղի ունենա այն, ինչը ծրագրավորվել է, ապա չեմ պատկերացնում, թե դրանից հետո մենք ինչպե՞ս ենք կարողանալու մի տարածքում միմյանց հետ ապրել։

Դժվար թե դա ստացվի։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3650

Մեկնաբանություններ