ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Երկրի թուլակազմ անվտանգությունն ամբողջապես քայքայելու պարզ միտում

Երկրի թուլակազմ անվտանգությունն ամբողջապես քայքայելու պարզ միտում
26.07.2023 | 13:58

Ահա թե ինչ է ասել երեկ Ս. Լավրովը.

«Հայկական կողմը հասկանում և ընդունում է, որ անհրաժեշտ է համոզել Ղարաբաղի հայերին՝ եկել է պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակը։ Դա հնարավորություն կտա համաձայնեցնել նրանց իրավունքներն ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։ Բաքուն և Երևանը փոխադարձ հիմունքներով պատրաստ են երաշխիքներ տրամադրել իրենց տարածքներում ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման համար»։

«По словам Сергея Лаврова, у армянской стороны есть понимание- надо убедить армян Карабаха в том, что наступило время для встречи с представителями официального Баку. Это позволит согласовать их права в рамках азербайджанского законодательства. Баку и Ереван на взаимной основе готовы предоставить гарантии обеспечения прав нацменьшинств на своих территориях».

Փաստորեն, ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը բացել է խաղաքարտերը և պարզ ներկայացրել, որ Նիկոլն ու նրա տերերը «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգություն և իրավունքներ» հասկացության տակ հասկանում են արցախահայերի գոյություն Ադրբեջանի կազմում և օրենսդրության շրջանակներում որպես փոքրամասնություն։ Բոլորին էլ հասկանալի է, որ դա անհնար է և բերելու է Արցախի հայաթափության։ Ավելին, ըստ Լավրովի, պաշտոնական Երևանը հիմա զբաղված է Ստեփանակերտի իշխանություններին համոզելով, որ հե՛նց դա է միակ ճանապարհը։ Զգլխիչ դավաճանություն:

Բայց դա էլ դեռ ամբողջը չէ։ Լավրովի համաձայն՝ Երևանն ընդունում է, որ ինքն էլ պետք է երաշխավորի ինչ-որ (իմա՝ ադրբեջնական) «փոքրամասնության» «անվտանգությունն ու իրավունքները» Հայաստանի Հանրապետությունում։ Այսպիսով, Փաշինյանը հանձնում է և՛ Արցախը, և՛ Հայաստանի Հանրապետությունը. Արցախը նախապատրաստում է լիակատար հայաթափման, իսկ ՀՀ-ում ադրբեջանական «փոքրամասնություն» ներմուծելու նախադրյալներ ստեղծում՝ երկրի թուլակազմ անվտանգությունն ամբողջապես քայքայելու պարզ միտումով։

Ցեղասպանության անիվը թափ է առնում, իսկ Երևանում ցուցարարներին դեռ քայլեցնում են ու քայլեցնում:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5146

Մեկնաբանություններ