Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ինչու՞, հավաքական առումով, Հայաստանն ի սկզբանե մերժեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը

Ինչու՞, հավաքական առումով, Հայաստանն ի սկզբանե մերժեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը
15.11.2023 | 15:47

Արևմուտքը հաճախ խոսում էր Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին, սակայն այդ ամենն առանց Արցախի՝ ՀՀ ստորագրությամբ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին կետի։ Իհարկե, Արևմուտքն ու Հայաստանի ինքնիշխանությունն անհամատեղելի են, բայց դա այլ թեմա է։

Ռուսաստանն անընդհատ խոսում էր նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման անհրաժեշտության մասին, որտեղ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին կետ չկար։ Այդ կետը չլինելու գինը նաև ռուսական սահմանապահ զորքերի վերահսկողության տակ գտնվող կոմունիկացիաների բացումն էր։ Սա այն կոմպրոմիսն էր, որին Ռուսաստանը կարողացել էր հասնել ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, 44-օրյա պատերազմում պարտության տանելու և միջազգային ցնցումային իրավիճակի առկայության պայմաններում՝ Ուկրաինայում Ռուսաստան-ՆԱՏՕ բախման նախաշեմին։

Ինչու՞, հավաքական առումով, Հայաստանն ի սկզբանե մերժեց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և դրա աջակցության լայն հանրային օրակարգ Հայաստանում չձևավորվեց։ Արցախն այդքան չարժե՞ր, որ Ադրբեջանի կազմում վերջնական ճանաչվելու մասին կետի բացակայության դիմաց ՌԴ ԱԴԾ վերահսկողությամբ ճանապարհներ տրվեին Հայաստանի տարածքով, որոնք գործելու էին ՀՀ ինքնիշխանության ներքո։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 3201

Մեկնաբանություններ