Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Մտածում եք 21-րդ դարում հնարավո՞ր չէ վերանալ պատմության թատերաբեմից»

«Մտածում եք 21-րդ դարում հնարավո՞ր չէ վերանալ պատմության թատերաբեմից»
27.12.2023 | 18:14

Զրուցակիցս ազգությամբ հայ չէր, բայց ինձ պես ընկճված ու մի տեսակ հիասթափված էր Հայաստանում ընթացող իրադարձություններից: Զարմանում էր համատարած անտարբերությունից ու երբ փորձեցի արդարանալ, թե պատերազմն էր մեղավոոր, զոհերը, Արցախի կորուստը, նա չհամաձայնեց, ասելով.

-Ընդհակառակը, լավ գիտեք, թե ով տարավ ձեզ պարտության ու քանի դեռ հանդուրժում եք, նոր, ավելի մեծ կորուստներ եք ունենալու: Ի՞նչ է, մտածում եք 21-րդ դարում հնարավո՞ր չէ վերանալ պատմության թատերաբեմից:

-Մենք սրանից վատ ժամանակներ էլ ենք ունեցել, բա՞յց...,-խոսքս ընդհատեց.

-Բայց ի՞նչ, ուզում ես ասել, որ հիմա ավելի՞ լավ է... Չէ՜, ախպերս, հիմա աշխարհն ավելի դաժան է դարձել, հիմա թքած ունեն՝ թե դու աշխարհի թիվ մեկ քրիստոնեա ազգն ես եղել, թե աշխարհին Նարեկացի ես տվել... Սարյան, Մինաս.... Ես առիթ եմ ունեցել շփվելու ձեր իշխանության մի քանի երևելիների հետ,- «երևելներ»-,ը քմծիծաղով ասաց ու շարունակեց,- գիտե՞ս ինչ զգացի.

-Ի՞նչ:

-Ինձ ավելի շատ հիշեցրին երես առած երեխաների, քան պետական այրերի: Նրանց ոչինչ չի հետաքրքրում, բացի... Նրանք նման էին երեխաների մի խմբի, որոնց դաստիարակությունը հանձնվել էր խնամակալ դայակներին, որոնք ո՛չ ձեր արյան խմբին են պատկանում, ո՛չ ձեր հավատին, ո՛չ ձեր մշակույթին... ՈՒ ինչ հրամայում են խնամակալ-դայակները, այն էլ անում են:

-Քաղաքական ԵՆԻՉԵՐԻՆԵ՞Ր...,,

-Շատ ճիշտ ես, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԻՉԵՐԻՆԵՐ, ՄԱՄԼՈՒԿՆԵՐ... որոնք հարազատ հորն ու մորն անգամ չեն խնայի:

...Զրուցակիցս ազգութեամբ հայ չէր, բայց շա՜տ ու շատ հայերից անհագիստ էր ու մտահոգ:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 7916

Մեկնաբանություններ