Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Терпила»-ների ժամանակը

«Терпила»-ների ժամանակը
15.02.2024 | 21:22

Հանցագործ աշխարհի ժարգոնով մի բառ կա «терпила»: Թույլ, կամազուրկ մարդուն են ասում, ինքն իրեն չպաշտպանող մարդուն։ Եվ այդ աշխարհում իրավունք ունեն նմանների հետ ցանկացած ձևով վարվելու։ Որովհետև նրանք հարմարվում են, նույնիսկ չեն բողոքում։

Հիմա այս անարդար, հանցագործ մեծ աշխարհում մեր ժողովրդին հասցրել են նման վիճակի։

Ճիշտն ասած` մենք թույլ ենք տվել, որ մեզ այդ վիճակի մեջ գցեն։

Եվ արդեն գիտեն, որ հարմարվելու ենք ` «տերպիլների» բազմություն ենք։ Թույլ, կամազուրկ, անինքնասեր։

Ախր ընդամենը պիտի մի քայլ անենք` բացահայտ դավադիր դավաճան տականքից ազատվենք։ ՈՒ չենք անում։ Հանդուրժում ենք բոլոր ստորացումները։

Բոլորս ենք այդպիսին:

ՈՒ մեջներս այն Մեկը չկա։

Գոնե Մեկը։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Հ.Գ.

Լավ, վատ, բոլորս ենք «տերպիլ» դառել։

Հազա՜ր ափսոս։

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ