Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բացասական էներգիան պարպում են ներսում՝ իրար վրա

Բացասական էներգիան պարպում են  ներսում՝ իրար վրա
16.03.2024 | 19:20

Հայ տղամարդու պահվածքը հիվանդագին է: Ադրբեջանցու՝ տարիներ շարունակ տևող պերմանենտ նվաստացումը, նրա կողմից չի արժանանում պատասխանի, դրան գումարվում է նաև տեղի ունեցող դժբախտության սթափ վերլուծության անհնարինությունը, որին նպաստում են նաև վաճառված վերլուծաբանները, և ստացվում է այն ինչ ստացվում է:

-Երբ ինչ-որ ժողովուրդ ենթարկվում է նվաստացման,-գրում է էքզիստենցիալ հոգեբանության հիմնադիրներից Ռոլլո Մեյը,-որը մնում է անպատասխան, առաջացած բացասական էներգիան նրանք սկսում են պարպել ներսում՝ իրար վրա:

Պատերազմից հետո կտրուկ ավելացել են բռնության դեպքերը: Հայերն իրար են մորթում երկար նայելու, մի քիչ բարձր խոսելու, մեքենան ոչ ճիշտ վարելու և այլ մանր պատճառների համար:

Վերջերս Գյումրիում մեկ այլ զարհուրելի դեպք տեղի ունեցավ. շան՝ ինչ-ոչ հուշարձանի մոտ միզելու պատճառով կռիվ էր տեղի ունեցել, որը վերջացել էր մարդասպանությամբ:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ