Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Փողով կարծիք ձևավորելու «նուրբ արվեստը»

Փողով կարծիք ձևավորելու «նուրբ արվեստը»
17.03.2024 | 08:23

Մարդիկ կային, որ ապրիլյան քառօրյա պատերազմին Ռուսաստանին մեղադրում էին, թե՝ չկանգնեցներ պատերազմը, հասել էինք մինչև Կուր-Արաքս։ Նույն մարդիկ վերջին պատերազմին արդեն մեղադրում էին, թե՝ չօգնեց, դրա համար թուրքը մտավ Շուշի։

Մարդիկ, ովքեր Լավրովի պլանը համարում էին կործանարար ու դավաճանական, պատերազմից հետո հայտարարում էին, թե՝ քանի Ղարաբաղը կախված է մեր ոտքերից, Հայաստանն ինքնիշխանություն չի ունենալու։

Մարդիկ, ովքեր ապրիլյան քառօրյային լուրեր էին տարածում, թե զինվորը կռվում է բահերով, որովհետև զենքի փողերը լափել են, այսօր մեղադրում են ռուսին, թե՝ մեր 5 միլիարդի զենք-զինամթերքը նվեր տվեց թուրքին։

Ու քանի դեռ էդպիսիններն են կարծիք ձևավորողները, միշտ էլ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «ք..ին կակա ենք ասելու»։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ