Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ռոմանտիկ արկածախնդրությունների գինը

Ռոմանտիկ արկածախնդրությունների գինը
10.04.2024 | 20:55

Վեպը, որպես գրական-ստեղծագործական ժանր, վաղուց դադարել է լինել ակտուալ։ Ավելին, վեպը ռեալ քաղաքականության թշնամին է։ Ցանկալի ապագայի վիպական գրավիչ պրոյեկցիան թույլ չի տալիս կտրվել անուրջներից և տեղափոխվել ռեալ քաղաքականության դաշտ, որտեղ ամեն բան ավելի բազմաշերտ է և խճճված։

«Մենք դադարում ենք լինել ֆորպոստ», «մենք ծայրագավառից վերածվում ենք ինքնիշխան պետության», «մենք այլևս մեծ եղբոր կարիք չունենք», «մենք, մենք, մենք... »։ Վիպական առումով այս ամենը գուցե հնչում է շատ գեղեցիկ, ինչպես 2018-ից ի վեր հնչող ականջահաճո զեղումները, բայց ոչ իրատես ու արժանահավատ, որովհետև չի նշվում ամենակարևորը` այն գինը, որը պետք է վճարենք ռոմանտիկ արկածախնդրությունների դիմաց։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 2510

Մեկնաբանություններ