Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Բոլոր նախկին նիկոլականների միանալը միանշանակ ողջունելի է

Բոլոր նախկին նիկոլականների միանալը միանշանակ ողջունելի է
05.05.2024 | 17:02

Հա, բա իրենք էլ պիտի միանան, բա ո՞նց։

Եթե բոլոր նախկին նիկոլականներին սկսեք լարել, ո՞վ է մնալու։ 2018-ին 200, թե՞ 500, լավ, ասենք, 1000 մարդ էր հակա։ Միայն իրե՞նք մնան։

Հա, պիտի հենց նիկոլականները միանան` իրենց սխալն ընդունելով։

Այ, ուրիշ բան, որ իրենք այլևս պիտի ընդունեն իրենց սխալն ու առաջին պլանում չլինեն։ Իրենք սխալվելու խասիաթ ունեն, թող դեռ ենթարկվեն ու համբերեն։

Բայց, ախպոր պես, հերիք է լարեք իրենց։ Էդ հազար հոգով բան անել չի լինելու, իրենք անհրաժեշտ են։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ