Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Ծիծ անին» միանում է հակաեկեղեցական արշավին

«Ծիծ անին» միանում է հակաեկեղեցական արշավին
05.05.2024 | 20:47

Տեսեք, որ սրանց թիրախում ոչ թե անհատապես որևէ հոգևորական է, այլ Հայ Առաքելական եկեղեցին առհասարակ:

«Ծիծ անին», ով Վազգենի քրոջ մոտ է աշխատում, միանում է հակաեկեղեցական արշավին։

ՈՒ զարմանալին էն է, որ անհայրենիքների էս կուտոկը սպարապետին իբրև վահան են օգտագործում` իրենց պիղծ տեսակը թաքցնելու համար։ Ես որքան գիտեմ, Վազգենը մի եղբայր էլ ունի` Արմեն Սարգսյանը:

Հետաքրքիր է` ի՞նչ է մտածում նա էսօր իր ախպոր ու իր ախպոր էս սատելիտների մասին։

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2075

Մեկնաբանություններ