«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Երկու մեծ կրոնների համերաշխության ուղերձ

Երկու մեծ կրոնների համերաշխության ուղերձ
29.07.2024 | 14:40

Իրանի Իսլամական Հանրապետությունը Ֆրանսիայի դեսպանին բողոք է ներկայացրել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հիսուս Քրիստոսի պատկերի վիրավորական ներկայացման համար։

Փաստորեն, Իրանը այս քայլով երկու շատ կարևոր ուղերձ է հղում.

1.Իրանը, որպես իսլամական պետություն, չունի որևէ խնդիր այլ կրոնների հետ:

2.Քրիստոնեական արժեքների նկատմամբ իսլամական աշխարհի սոլիդարությունն ու հանուն այդ արժեքների պաշտպանության պայքարելու պատրաստակամությունը, ինչն ավանդական իսլամական կրոնի վերաբերմունքն է Հիսուս Քրիստոսի նկատմամբ, ով չափազանց կարևոր տեղ ունի իսլամի մեջ, որպես Աստծո մարգարե։

Սա երկու մեծ կրոնների համերաշխությանն ուղղված ուղերձ է, որն Իրանը հղում է հավատացյալներին։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 14988

Մեկնաբանություններ