Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Լավաշը կշտանալու համար չեն ուտում, լավաշը մատաղի նման են ուտում

Լավաշը կշտանալու համար չեն ուտում, լավաշը մատաղի նման են ուտում
27.05.2025 | 21:29

Երբ լավաշը բացելուց հետո ձգում են բարձի վրա ու դրանով խփում թոնրի պատին, լավաշը սովորական ուտելիքից վերածվում ա պաշտամունքի առարկայի։ Չէ՞ որ բարձի վրա գլուխ ենք գնում, բարձի վրա երազ ենք տեսնում, աչքերից քունը փախցնող մտքեր ենք մտածում։ Իսկ երբ հում լավաշը ձգում ես սիրուն, ծաղկավոր կտորից բարձի վրա, լավաշին միտք ա կպնում, երազ ա խառնվում, լավաշը շունչ ա առնում։ Լավաշը դառնում ա կարևոր՝ ամեն մի լավաշը մյուսներից տարբեր մի անհատ ա դառնում։

Կարևոր բաները պիտի կարևոր լինեն, կարևոր բաները պետք ա կարևոր անել։

Հիշում եմ, թե ոնց ա Անդրեյ Տարկովսկին իր ֆիլմերում պատկերում լվացվելու կարևոր պրոցեսը։ Դու չես գնում լոգարան, ծորակը բացում ու հոսող ջրի տակ լվացվում։ Չէ՛, դա լվացվել չի, դա մաքրվել չի։ Որդին անկողնու վրա նստած ա՝ ձեռքը՝ մինչև արմունկը, ցեխի մեջ։ Մայրը մի մեծ ճենապակյա թաս ա բերում՝ սպիտակ, մաքուր, փայլուն, ու դնում ա հենց անկողնու վրա, որդու ձեռքը դնում ա թասի մեջ, հետո էլի սպիտակ, սիրուն կուժից ջուր ա լցնում, ու ջուրը որդու թևի ցեխը մաքրելով՝ հոսում ա ներքև՝ թասի մեջ։ Մայրը ձեռքով զգույշ, քնքշանքով լվանում ա որդուն թևը, հետո՝ նոփ-նոր, մաքուր սրբիջով սրբում։

Հա՛, կարևոր բաները պիտի կարևոր լինեն։ Լույսն էլ վառելիս պետք ա հիշել հարյուրավոր մոմերի մասին, գիրքն էլ կարդալիս պետք ա հիշել մագաղաթի վրա տառ-տառ գրող գրիչներին։ Պետք ա հասկանալ դրանց գինը, պետք ա գնահատել։

Իսկ լավաշն ուտելիս պետք ա հիշել, որ լավաշը բարձի վրա ա եղել, որ լավաշը հաց ա, կյանք ա, միտք ա, պատմություն ա։ Լավաշը կշտանալու համար չեն ուտում, լավաշը մատաղի նման են ուտում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9693

Մեկնաբանություններ