ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աղոթարան

Աղոթարան
08.06.2025 | 22:00
Ամենողո՛րմ Տեր,
ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին և անծանոթներին, ողջերին ու մեռյալներին:
Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի Քո ողորմությանը արժանի լինեն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Դիտվել է՝ 3125

Մեկնաբանություններ