Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ինչ թեմայի մասին էլ հոխորտում են Էրդողանն ու Ալիևը՝ Նիկոլը նույն պահին անցնում է կոնկրետ գործողությունների

Ինչ թեմայի մասին էլ հոխորտում են Էրդողանն ու Ալիևը՝  Նիկոլը նույն պահին անցնում է կոնկրետ գործողությունների
10.07.2025 | 13:49

Ցը՛մփ։ Բացահայտվեց դարի «սենսացիան». Քննչականը ներկայացրեց «անհերքելի ապացույցներ», ըստ որոնց՝ «ահաբեկչության իրական դետալներից» մեկը եղել է… շապիկ՝ «Մահ կամ ազատություն» գրությամբ։

Վերջին շրջանում «կրթվելու» մասին հատկապես իշխանական պրոպագանդան շնչակտուր քարոզում ու գովերգում է։ Թույլ տվեք փորձեմ՝ կրթել ազգը «կրթողներին»։

Ուրեմն սկսենք սկզբից։ Այդ կարգախոսի իրական «մեղավորներին» սխալ տեղ եք փնտրում, որովհետև այն ստեղծվել է ՀՅԴ-ի հետ միասին՝ 1890 թվականին Թիֆլիսում, ավելի կոնկրետ՝ 1892-ին՝ Դաշնակցության առաջին ընդհանուր ժողովի ժամանակ՝ հիմնադիր հայրերի կողմից (հեղինակներից էլ որ մեկն ասես կարող էր լինել՝կամ Ռոստոմը, կամ Զավարյանը, կամ էլ չէ՝ Միքայելյանը)։

Ու հիմա՝ ամենակարևորը. «Մահ կամ ազատություն» կարգախոսը վերաբերում էր բացառապես Օսմանյան Թուրքիայի կառավարության դեմ պայքարին՝ Աբդուլ Համիդի ռեպրեսիաների և ցեղասպան քաղաքականության դեմ։ Այն ձևավորված էր որպես զանգ հնչեցնող ազդակ՝ արթնացնել հանրությանը, որ թուրքական պետությունը մորթում է սեփական քաղաքացիներին։ Ավելի ուշ այն է՛լ ավելի ամրապնդվեց երիտթուրքերի բռնապետության շրջանում։ Այսինքն՝ տվյալ կարգախոսն ուղղված էր թուրքական պետության՝ Համիդի և երիտթուրքերի դեմ։

Հիմա տրամաբանական հարց է առաջանում. ինչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից։ Ինչո՞ւ է այն ներկայացվում որպես «ապացույց»՝ Դաշնակցության պատմական սիմվոլիկայի հետ միասին՝ թուր, բահ և գրիչ։ Միգուցե Էրդողա՞նն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի՝ առանց երկրորդ խոսքի։ Որովհետև՝ ինչ թեմայի մասին էլ հոխորտում են Էրդողանն ու Ալիևը՝ Հայ Առաքելական եկեղեցի, Դաշնակցություն, ռևանշիստներ թե սեպարատիստներ, Նիկոլը նույն պահին անցնում է կոնկրետ գործողությունների։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2554

Մեկնաբանություններ