Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ռեժիմի հույսը փոքրաթիվ համագործակցողները չեն, այլ՝ մեծաթիվ անտարբերները

Ռեժիմի հույսը փոքրաթիվ համագործակցողները չեն, այլ՝ մեծաթիվ անտարբերները
11.07.2025 | 14:29

Արդեն դառնում է սովորություն. Ալիևին ամեն հանդիպելուց առաջ երկրի ներսում ազգային գաղափարախոսություն կրող ինչ-որ մարդկանց են ձերբակալում և կալանավորում:

Իր անվերապահ նվիրումն է ցուցադրում թուրքական աշխարհին:

Մարդի՛կ, որ դեռ լուռ «ձեր գործերով եք» զբաղվում, ինչքան էլ գլուխներդ ավազի մեջ մտցնեք, ինչ-որ պահի հասկանալու եք, որ օրվա ռեժիմը մերը չէ, և հետևաբար ձեր երազած խաղաղությունը չի բերելու:

Իսկ այդ ժամանակ, երբ կուզենաք ընդվզել և պայքարել էս մի պուճուր երկիրը ձերը պահելու համար, այլևս չեք կարողանալու:

Քանզի պայքարողներից ոչ ոք այլևս մնացած չի լինելու. իսկ գիտե՞ք ինչու՝ լուռ էիք, երբ պայքարողներին հանիրավի հետապնդում էին, տանը նստած երկնքից մանանա էիք սպասում, փոխանակ ձեր իսկ մասնակցությամբ ձեր երկրի համար ավելի լավ առաջնորդության հնարավորություն ստեղծեիք:

Շարունակեք լռել ու զուգահեռ մտածեք, թե ինչ հեքիաթ եք հորինելու ձեր հանցավոր անգործությունը ձեր սերուդներին ներկայացնելու համար, որպես բացատրություն, թե ինչու սեփական երկիր չունեն:

Օրվա ռեժիմի իշխանության մնալու հույսը իր հետ փոքրաթիվ համագործակցողները չեն, այլ՝ խոր անտարբերության մեծաթիվ կրողները:

Սա է բացարձակ ճշմարտությունը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 5478

Մեկնաբանություններ