Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Կարծես աստղադիտակ եմ տեսել, որի միջով աստղերին էի նայում

Կարծես աստղադիտակ եմ տեսել, որի միջով աստղերին էի նայում
21.07.2025 | 18:11

Կինոյի տանը «Սուրամի Բերդի» պրեմիերան էր։ Ես դահլիճի վերջում, ոտքի վրա կանգնած էի նայում։ Փարաջանովն էլ էր դահլիճում՝ ինչ-որ տեղ վերևներում նստած էր։ Ժամանակ առ ժամանակ, երբ մի հետաքրքիր կադր էր հայտնվում էկրանին, կամ, ավելի շուտ, երբ ծերից ծեր հետաքրքիր ֆիլմում մի հանճարեղ գաղափար էր հայտնվում, մարդիկ ծափ էին տալիս, այսինքն՝ հասկացանք, հիացած ենք, գնահատում ենք․․․

Երբ ֆիլմը վերջացավ, ծափերի հեղեղ սկսվեց։ Դահլիճի լույսերը վառեցին, մեկ էլ տեսնեմ․․․ Փարաջանովը կողքս կանգնած ա, թևը թևիս կպած կանգնել ա։ Ներքև էր իջել, որ բեմ բարձրանար։ Կարող էի ձեռքը սեղմել, հետը խոսել, բայց չհամարձակվեցի՝ իմ խղճուկ կերպարանքով փչացնեմ նրա հայացքի հետևում գտնվող կախարդական աշխարհը։ Նա մի քիչ էլ սպասեց, հետո ծափերի միջով խուսանավելով շարժվեց դեպի բեմը։ Հաջորդ անգամ մենք հանդիպեցինք նրա թաղմանը։

Ամեն անգամ, երբ Փարաջանովի ֆիլմն եմ նայում, հիշում եմ մեր էդ կայացած-չկայացած շփումը, ու նենց տպավորություն ա, կարծես աստղադիտակ եմ տեսել, որի միջով միշտ աստղերին էի նայում, բայց ոչ մի անգամ չէի տեսել, թե ինչի միջոցով եմ նայում․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10440

Մեկնաբանություններ