Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Պաշտոնյաների սխալների «գինը» վճարում է ժողովուրդը

Պաշտոնյաների սխալների «գինը» վճարում է ժողովուրդը
22.08.2025 | 11:13

Հայաստանի կառավարությունը որոշել է ավելի քան 3.2 միլիոն դոլար վճարել Ստոկհոլմի արբիտրաժում։

Այս որոշումը կարելի է բնորոշել որպես անհրաժեշտ, բայց անարդարացի:

Անհրաժեշտ, քանի որ պետությունը չի կարող իրեն թույլ տալ առանց իրավական պաշտպանության կանգնել միջազգային արբիտրաժի առջև, բայց անարդարացի, քանի որ դրա գինը վճարվում է հասարակության հաշվին՝ կառավարության սխալի պատճառով։

Այս գումարը ծախսվելու է հարկատուների գրպանից։ Այն մարդկանց, ովքեր ապրում են նվազագույն աշխատավարձով, ստանում են անբավարար թոշակ, դժվարությամբ են վճարում բնակարանի կոմունալները կամ իրենց երեխաների ուսման վարձերը։

Արդյունքում ստացվում է՝ իշխանությունը սխալվում է, իսկ ժողովրդի վրա է դրվում դրա գինը։

Մարդիկ տուժում են կրկնակի․ և՛ կորցնում են պետական միջոցները, և՛ չեն ստանում իրենց սոցիալական կարիքների բավարարում։

Իսկ պատասխանատուներից ոչ ոք չի կրում քաղաքական պատասխանատվություն կամ չի կանգնում դատարանի առաջ։

Սա սոցիալական անարդարության բացահայտ օրինակ է։

Այս ամենը բացահայտում է նաև ավելի լայն խնդիր:

Թափանցիկության և պատասխանատվության բացակայության պայմաններում նման ծախսերը դառնում են ոչ թե պետական շահի պաշտպանություն, այլ պաշտոնյաների սխալների «գինը», որը վճարում է ժողովուրդը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ