ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ամենամոլեռանդ բռնապետները իշխանության եկած լիբերալներն են

Ամենամոլեռանդ բռնապետները իշխանության եկած լիբերալներն են
09.09.2025 | 19:29

Մենք ապրում ենք մի իշխանության օրոք, որը կալանավորել է բարձրաստիճան հոգևորականների՝ իրենց դեմ պայքարելու և խոսք հնչեցնելու համար, որը մարդուն կալանավորել է ընդամենը նրա համար, որ վերջինս ասել է՝ մեր ձևով ենք պայքարելու, որի օրոք կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, որի օրոք մարդկանց աշխատանքից ազատում են լայք դնելու և քոմենթ գրելու համար, որի ղեկավարն ասում է՝ կառավարությունը ես եմ, ով ինձ նման չի մտածում, թող դիմում գրի ազատվի, ասում է՝ ինչի կա՞ տենց դատավոր, ով կարող ա իմ ասածը չանի և այլն: Բռնապետության մասին խոսելիս լավ կլիներ նախ խոսել այսօրվա մասին, որովհետև այն, ինչ այսօր կատարվում է՝ աննախադեպ է իր ծավալներով և իր լկտիությամբ: Ընկերությունը՝ ընկերություն, բայց ճիշտը պիտի ասվի: Ու պետք չի ասել՝ բա տես, դու ազատ քննադատում ես, ու քեզ չեն բռնում: Ես բոլոր իշխանությունների ժամանակ էլ առիթ ունեցել եմ քննադատելու, ու ինձ չեն բռնել: Այն, ինչ հիմա է կատարվում, նույնիսկ համեմատելի չի նախկինում եղած դեպքերի հետ: Հազար անգամ ասել եմ՝ ի՞նչը ինչի հետ եք համեմատում: Միշտ ասել եմ և կրկնում եմ՝ ամենամոլեռանդ բռնապետները իշխանության եկած լիբերալներն են:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 3844

Մեկնաբանություններ