ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակացություններին՝ ասելով. «Այդ հանդիպումները թթվածնի զուր վատնում են: Այս հարցում Իրանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնության համար պարզապես տեղ չկա: Ես չգիտեմ, թե ինչ կձեռնարկի Թրամփը, բայց չեմ կարծում, թե այդ բանակցություններից որևէ արդյունք կստացվի՝ լինեն դրանք Օմանում, Թուրքիայում, թե Լուսնի վրա»:               
 

Ինչպես շեղել հիմնական նպատակից

Ինչպես շեղել հիմնական նպատակից
16.10.2025 | 12:41

Դևիդ Հյում, Դեյվիդ Հյում (1711-1776), անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ, դասական էմպիրիզմի ներկայացուցիչ, պատմաբան, տնտեսագետ և հոգեբան։

Հյումը կարծում է, որ տարբեր երևույթների միջև «անհրաժեշտ և օբյեկտիվ» կապ չկա, և որ միայն երկու երևույթների «հաջորդականությունն» է մեզ ստիպում գտնել դրանց միջև պատճառահետևանքային կապ։

Այս տեսությամբ Դեյվիդ Հյումը փորձում է բոլոր այն գործողությունները, որոնք մենք վերագրում ենք օբյեկտիվ և արտաքին կանոններին, վերածել «մտավոր» և «հոգեբանական» կանոնների, և նա դրանց բոլորի հիմքը համարում է երևույթների «հաջորդականությունը» կամ «միաժամանակյաությունը»։

Հաջորդականության և հարակիցության այս նույն քննարկումը բացատրում է ճանանչողական պատերազմում անհրաժեշտ տարրերը։ Այս քննարկումը բարձրացվում է պայմանականության տեսակների ներքո։ Այլ կերպ ասած, եթե երկու բաների կրկնվող հաջորդականությունը մեզ ստիպում է պատճառահետևանքային կապ հաստատել դրանց միջև, հավանական է, որ թշնամին, ստեղծելով արհեստական հաջորդականություն, մեր միտքը կստիպի մեզ պատճառահետևանքային կապ գտնել իր մտադրած երկու բաների միջև և շեղել հիմնական նպատակից։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 11514

Մեկնաբանություններ