ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աղոթարան

Աղոթարան
07.01.2026 | 22:00
Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված,
մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների, նաև նորոք հանգուցյալների համար:
Հիշի՛ր Քո ողորմությամբ Գալստյանդ մեծ Օրը, թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին և սխալներին,
և դասի՛ր սրբերիդ հետ Քո աջակողմյան դասում և Քեզ փառք հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2682

Մեկնաբանություններ