Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Անպայման գնա ընտրության և ապացուցիր, որ նախրի միջից ամենաբարձր զռացող արարածի ճակատը պաչելու մտադրություն չունես

Անպայման գնա ընտրության և ապացուցիր, որ նախրի միջից ամենաբարձր զռացող արարածի ճակատը պաչելու մտադրություն չունես
12.05.2026 | 13:52

Հարգելի ընտրող, քեզ փորձում են համոզել, որ իբր մեր երկրի գոյությունը կախված է մեկից, ումից սկի կախված չէ, թե վաղը ինքը ինչ է անելու: Քեզ իհարկե շատ են խաբել, մանիպուլացրել, հիասթափեցրել, հուսահատեցրել, քո վստահությունը չարաշահել, բայց նման լկտի կերպով քեզ էշի տեղ ոչ ոք չի դրել:

Անպայման գնա ընտրության և ապացուցիր, որ նախրի միջից ամենաբարձր զռացող արարածի ճակատը պաչելու մտադրություն չունես:

Քեզ վիրավորում են, երբ քո և քո երկրի գոյությունը կապում են այդ ամենաբարձր զռացող արարածի հետ: Կուլ մի տուր նման վիրավորանքը, ամոթով ապրելը քեզ չի սազում:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 4118

Մեկնաբանություններ