Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                

Հաղթանակը նույն ցավը երկրորդ անգամ չընտրելն է

Հաղթանակը նույն ցավը երկրորդ անգամ չընտրելն է
04.06.2026 | 11:08

Սխալ ընտրությունը ցավ է տալիս։

Ոչ միշտ անմիջապես։

Երբեմն՝ տարիներ անց։

Երբեմն՝ հենց այն պահին,

երբ հասկանում ես՝ կորցրել ես քեզ։

Բայց մարդու արժեքը

երբեք միայն նրա սխալներով չի չափվում։

Որովհետև կյանքը չի հարցնում՝

սխալվե՞լ ես, թե՞ ոչ։

Կյանքը միայն մեկ բան է հարցնում․

Երբ հասկացար, որ դա սխալ էր,

արդյո՞ք ունեցար ուժ

այն այլևս չկրկնելու։

Որովհետև երբեմն հաղթանակը

ճիշտ ընտրություն անելը չէ։

Հաղթանակը նույն ցավը

երկրորդ անգամ չընտրելն է։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 6893

Մեկնաբանություններ