Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.11.2014 | 00:01

Եվ շատ ազգեր կգնան և կասեն. «Եկե՛ք բարձրանանք Տիրոջ լեռը և Հակոբի Աստծու տունը. մեզ ցույց կտան նրա ճանապարհը, և մենք կգնանք նրա շավիղով»։ Արդարև, Սիոնից են դուրս գալիս օրենքները, և Տիրոջ խոսքը՝ Երուսաղեմից։ Նա դատ կանի բազում ժողովուրդների մեջ և կհանդիմանի հզոր ազգերին, մինչև իսկ հեռավորներին, նրանք իրենց սրերից խոփ կձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, և այլևս մի ազգ մյուսի վրա սուր չի բարձրացնի, և մարդիկ այլևս չեն սովորի պատերազմել։


Միքիայի 4. 2-3

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ