«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սևանի գլխին աղբ-ամպի քուլաներ են կուտակվել (պատասխանատու ատյանը ՇՄ նախարարությունն է)

Սևանի գլխին աղբ-ամպի քուլաներ են կուտակվել  (պատասխանատու ատյանը ՇՄ նախարարությունն է)
11.05.2023 | 22:07

Վարդենիսում Սևանա լճի գլխին ոչ արտոնված աղբավայր են գոյացրել։ Աղբը վառում են, ինչի պատճառով մթնոլորտային օդն աղտոտող նյութեր են արտանետվում։

Կեղտոտվում են նաև մակերևութային և ստորերկրյա ջրերը։ Ամենուրեք քամին տարածում է օդում թռչող ցելոֆանները, իսկ առուների և ձնհալոցի ջրատարները լցվում են պլաստիկով։

Աղբավայրը, ըստ «Թափոնների մասին» օրենքի, վարչական տարածքի սահմաններում չհսկվող է և չարտոնագրված։

Իսկ եթե չկա համապատասխան թույլտվություն, ապա տվյալ աղբավայրը ենթակա է վերացման (լիկվիդացման)։

Ահազանգը`

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ

Լրագրող,

«Էկո-մեդիայի» համահիմնադիր

Դիտվել է՝ 15229

Մեկնաբանություններ