Պենտագոնը լրացուցիչ ծովային հետևակայիններ և ռազմանավեր է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում Իրանի կողմից հարձակումների աճի՝ գրում է The Wall Street Journal-ը։ Ծովային հետևակայիններն արդեն Մերձավոր Արևելքում են՝ աջակցելով Իրանի դեմ ռազմական գործողություններին:                
 

Թուրքիան չի բացառում միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը

Թուրքիան չի բացառում միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը
12.02.2026 | 12:53

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը CNN Türk հեռուստաալիքի եթերում, մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հավանականությունը, չի բացառել Անկարայի կողմից սեփական միջուկային զենքի ստեղծման հնարավորությունը։

«Անկեղծ ասած՝ մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել կտրուկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել գործող ուժերի հավասարակշռությունը։ Այն երկրները, որոնք, օրինակ, ունեն խնդիրներ Իրանի հետ, կսկսեն ձգտել միջուկային զենք ունենալու։ Եվ մեզ, հավանաբար, ակամայից կպահանջվի միանալ այդ մրցավազքին։ Այդ պատճառով ես չեմ կարծում, որ սա շատ օգտակար կլինի տարածաշրջանի համար», – հայտարարել է Ֆիդանը։

ՈՒղիղ հարցին, թե արդյոք Թուրքիային անհրաժե՞շտ է միջուկային ծրագիր, նախարարը պատասխանել է լռությամբ և ժպիտով, իսկ հաղորդավարն ընդամենը ասել է․ «Լավ, անցնեմ առաջ»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ