Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն և վիրավորանք համարվող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և 9 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։               
 

Ալիևին կարո՞ղ է ասել՝ գլուխդ պատին ես տվել

Ալիևին կարո՞ղ է ասել՝ գլուխդ պատին ես տվել
30.05.2026 | 17:32

Բերդավանում բնակիչը Նիկոլ Փաշինյանին ասել է 300 000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Փաշինյանը նրան հակադարձել է՝ ո՞վ է դա ասում, գլուխը պատին է տվել։ Ասողը Իլհամ Ալիևն է, որին ՀՀ անվտանգության երաշխավոր եք հռչակել։ Նիկոլ Փաշինյան, կարո՞ղ ես Իլհամ Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել, 300 հազար ադրբեջանցի Հայաստան չի գալու։ Հիմա ժողովուրդջանին խաբում ես, թե Հայաստան եկող ադրբեջանցիները զբոսաշրջիկներ են լինելու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ