Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հաղորդագրություն «իրական» Հայաստանից

Հաղորդագրություն «իրական» Հայաստանից
18.09.2026 | 16:24


Վարչապետի աշխատավարձը 1 միլիոն 500 հազար դրամից կդառնա 2 միլիոն 662 հազար դրամ։

Նախագահի աշխատավարձը 1 միլիոն 664 հազար դրաից կդառնա 2 միլիոն 662 հազար դրամ։

Փոխվարչապետների աշխատավարձը 1 միլիոն 289 հազար դրամից, կդառնա 2 միլիոն 163 հազար դրամ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի և նախարարների աշխատավարձը 998 հազար դրամից կդառնա 2 միլիոն 163 հազար դրամ։

Մարզպետների աշխատավարձը 832 հազար դրամից նախատեսվում է հասցնել 1 միլիոն 497 հազար դրամի։

Նախարարի տեղակալների աշխատավարձը 707 հազարից կդառնա 1 միլիոն 414 հազար դրամ։

ԱԺ նախագահի աշխատավարձը 1 միլիոն 497 հազար դրամից կդառնա 2 միլիոն 496 հազար դրամ։

ԱԺ նախագահի տեղակալների աշխատավարձը 1 միլիոն 164 հազարից կդառնա 2 միլիոն 163 հազար դրամ։

Աժ պատգամավորների աշխատավարձը 832 հազար դրամից կդառնա 1 միլիոն 497 հազար դրամ:

Դատական իշխանության և ինքնավար մարմինների աշխատավարձերը նույնպես կրկնապատկվելու են:

Հ.Գ. Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է և աճում է աննախադեպ տեմպերով:

Հ.Գ. 2. Ծափ տվեք, արա՜...

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ