«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Քաղաքական առևտո՞ւր, թե՞ հանրային շահ

Քաղաքական առևտո՞ւր, թե՞ հանրային շահ
05.11.2026 | 12:54

Ինձ թվում է, որ եթե, Աստված մի արասցե, այս իշխանությունը մնա, և ընդդիմությունն էլ նրա «թրի տակով չանցնի», ամեն իրենց համար հարմար առիթով ՀԷՑ-ն են հիշելու, և ամեն անգամ վերջինիս պատճառված ենթադրյալ վնասը թվային արտահայտությամբ տարբեր է լինելու։
Սամվել Կարապետյանը մի առիթով, լրագրողի հարցին ի պատասխան, ասում էր, որ իրեն շատ բարձր պաշտոնյայի միջոցով փոխանցվել է՝ եթե ինքը չեզոք մնա, ապա քրեական հետապնդումները կվերացվեն, և ՀԷՑ-ն էլ կվերադարձվի իրեն (մեջբերումը բառացի չէ)։
Այդ դեպքում արդյո՞ք հետաքրքիր չէր լինելու ՀԷՑ-ին հասցված վնասի հարցը, կամ ի՞նչ էին անելու «հանրային գերակա շահի» հետ։
Վերջապես, ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը չի նկատել այդ «խախտումները»։
Փաստորեն, նրանց «հանրային ճնշումը» սա՞ էր։
Ձեր վերջին ջղաձգումների մեջ գոնե մի քիչ մարդ մնացեք։

Սուսաննա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Դիտվել է՝ 2055

Մեկնաբանություններ