Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.09.2025 | 22:00
Տե՛ր իմ Աստված, պաշտպան և փրկիչ,
Բազում են նեղություններն այս աշխարհում,
Բայց վստահ եմ, որ Դու, Տե՛ր, փրկում ես բոլորին, ովքեր հավատով դիմում են Քեզ։
Օրհնիր այս օրը Քո անմոռաց սիրով,
Որամեն մի քայլս լինի ուղիղ և ամուր,
Որ դժվարության միջով անցնելիս էլ չկորցնեմ Քո սերը և խաղաղությունը։
Քանզի չեմ տրտնջում, թե որքան մեծ կարող են լինել դժվարությունները,
Այլ գիտեմ, թե որքան Մեծ ես Դու։
Քո Խաչով ինձ զորացրու,
Քո Խոսքով ինձ առաջնորդիր,
Քո Սուրբ Հոգով ինձ քաջալերիր։
Քանզի Քո հավիտենական սերը իմ ապավենն է` այսօր և միշտ և հավիտյանս։
Ամեն
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4257

Մեկնաբանություններ