Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.07.2026 | 00:20

Բարերար և բազումողորմ Աստվա՛ծ,
Օգնի՛ր մեզ և փրկի՛ր
յուրաքանչյուր վտանգից ու փորձությունից,
պահպանի՛ր մեր սրտերն ու մտքերը խաղաղությամբ և հույսով։
Արժանավորի՛ր մեզ ամեն օր
գոհությամբ փառավորելու Քեզ՝
Հա՛յր, Որդի և Սուրբ Հոգիդ,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամե՛ն:

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2706

Մեկնաբանություններ