ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ահա և խոսքերիս ապացույցը

Ահա և խոսքերիս ապացույցը
29.12.2025 | 12:26

«Սպուտնիկ Արմենիային» տված ասուլիսը դարձել է պատճառ, որպեսզի Ադրբեջանը պաշտպանի Հայաստանի իր սիրելիին։ Իհարկե ինձ տված բնորոշումները մի կողմ, բայց դուք կարդացեք թե ինչու ինչպես են գրում.

«Քաղաքագետ Արա Պողոսյանը «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակային կերպով շարունակաբար երախտագիտություն հայտնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, կիրառում է քաղաքական հնարքներ, որոնք միաժամանակ ուղղված են թե՛ ներքին, թե՛ արտաքին լսարանին։ Նրա խոսքով՝ նման հռետորաբանությունն ունի հստակ քաղաքական ենթատեքստ և անմիջականորեն կապված է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։

Նրա գնահատմամբ՝ վարչապետը փորձում է հասարակությանը համոզել, որ ինքն է խաղաղության միակ երաշխավորը։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Սպուտնիկ»-ը կողմնակալ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ։ Կայքը փորձել է ԱՊՀ ղեկավարների Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը նախագահ Իլհամ Ալիևի բացակայությունը կապել Նիկոլ Փաշինյանի երախտագիտության թեմայի հետ՝ օգտագործելով քաղաքագետի լեզվական ձևակերպումները (ես կմեռնեմ` լեզվական ձևակերպումները)։

Այս կայքը յուրաքանչյուր նմանատիպ միջադեպի ժամանակ ցուցադրում է իր ատելությունը, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած ատելությունը։ «Սպուտնիկ»-ը մեջբերել է Արայի խոսքերը, համաձայն որոնց՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դիմակայության փուլը դեռևս ավարտված չէ։

Նիկոլ Փաշինյանի այն քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի ազդեցության ոլորտից հեռանալուն, Մոսկվայում չեն ողջունվում։ Սակայն պաշտոնյաները փորձում են դա բացահայտ չցուցադրել։ Ժամանակ առ ժամանակ քաղաքական մեկնաբանները, քաղաքական գործիչները և հոգևորականները, ինչպես օրինակ, Քոչարյանը և Սարգսյանը, մշտապես հանդես են գալիս կառավարության դեմ ուղղված ելույթներով և իրականացնում են քարոզչական գործունեություն։

Այսպիսով, այնպիսի անձանց վերաբերմունքը` ինչպիսին Արա Պողոսյանն է, Փաշինյանի հանդեպ երախտագիտության հարցում նույնպես հանդիսանում է հակաադրբեջանական թշնամանքի մի մաս։ Հայաստանով անցնող տարանցիկ երթուղին ևս ցույց է տալիս, որ Մոսկվա–Երևան գնացքի արագությունը կախված է Ադրբեջանից։

Հայաստանը պարտք է Ադրբեջանին և նախագահ Իլհամ Ալիևին ո՛չ միայն տարանցիկ երթուղու համար, այլ նաև հետևյալ հարցերի առումով․

- հայկական պետության զարգացում,

- նոր հայկական հասարակության ձևավորման խթան (այս կետին ուշադրություն դարձրեք),

- նախաձեռնություն, որի համաձայն խաղաղությունն ու համագործակցությունը միշտ ավելի լավ են, քան ատելությունը, զայրույթը և վիրավորվածությունը,

- հարևանների հետ խաղաղ համակեցության և կողք կողքի ապրելու առավելությունները,

- Արևմուտքի հետ նոր հարաբերությունների հաստատում,

- պետության ազատում այն անհրաժեշտությունից, որ ստիպված լինի տնետուն շրջել և մարաթոնների միջոցով նվիրատվություններ հավաքել,

- տարածաշրջանային և գլոբալ նշանակություն և այլն։

Հետևաբար, հայկական հասարակությունը պետք է նաև սովորի երախտագիտություն հայտնել թուրքերին և ադրբեջանցիներին, ովքեր իրենց բարին են անում։ Հակառակ դեպքում նրանք կմնան որպես երախտամոռ ժողովուրդ, որը չի ընդունում բարիքները»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 181

Մեկնաբանություններ