Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Նրա անունը Լորան Սիմոնս է

Նրա անունը Լորան Սիմոնս է
24.09.2026 | 15:01

Նա բելգիացի է։
6 տարեկանում ավարտել է տարրական դպրոցը։
8 տարեկանում ավարտել է ավագ դպրոցը։
12 տարեկանում արդեն ուներ ֆիզիկայի բակալավրի աստիճան։
15 տարեկանում՝ 2025 թվականի նոյեմբերի 17-ին, նա Անտվերպենի համալսարանում պաշտպանեց քվանտային ֆիզիկայի դոկտորական ատենախոսությունը։
Նրա ատենախոսության թեման («Բոզե պոլարոնները գերհեղուկներում և գերպինդ մարմիններում») վերաբերում է Բոզե-Այնշտեյնի կոնդենսատներին՝ գերհեղուկներին, որտեղ ատոմները սառեցվում են գրեթե մինչև բացարձակ զրո և իրենց պահում որպես մեկ միասնական ատոմ։ Այս մեթոդով ուսումնասիրվում են նույնիսկ սև խոռոչների սկզբունքները։
Մինչ այդ նա արդեն պրակտիկա էր անցել Մաքս Պլանկի ինստիտուտում և Մյունխենի համալսարանում։
Բայց ամենացնցողը նրա նպատակն է։
Նա ասում է, որ քվանտային ֆիզիկան իր համար պարզապես գործիք է։ Նրա իրական երազանքն է համատեղել ֆիզիկան, քիմիան, բժշկությունը և արհեստական բանականությունը՝ մարդու ծերացումը կանխելու համար։
Նա ցանկանում է հասնել կենսաբանական անմահության։
Առանց կատակի․ նա ուզում է, որ մարդիկ ապրեն 200–300 տարի՝ առանց հիվանդությունների։
Այժմ՝ 16 տարեկանում, նա արդեն սկսել է իր երկրորդ դոկտորական ուսումնառությունը բժշկության և արհեստական բանականության ոլորտներում (Մյունխենում)՝ կյանքը երկարացնելու եղանակներն ուսումնասիրելու համար։
Նրա IQ-ն 145+ է։ Նրա տատիկն ու պապիկը մահացել են սրտի խնդիրներից, և այդ ժամանակվանից ի վեր նա մահը համարում է պարզապես լուծելի տեխնիկական խնդիր։
Մինչ մենք 15 տարեկանում փորձում էինք դպրոցական թեստերը հանձնել, նա մտածում էր, թե ինչպես վերացնի մահը։
Կարծում եք՝ կհաջողվի՞։
Համլետ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ