Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ադրբեջանը անգամ Քշիշտոֆ Պենդերեցկուն մուտքի վիզա չէր տրամադրել

Ադրբեջանը անգամ Քշիշտոֆ Պենդերեցկուն մուտքի վիզա չէր տրամադրել
22.02.2026 | 11:28

Ադրբեջանը ժամանակին մերժել էր աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն մուտքի վիզա տրամադրել միայն այն բանի համար, որ նա ուներ հայկական արմատներ։

Ադրբեջանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը բազմաթիվ անգամներ մերժել էր Ռուսաստանի և եվրոպական շատ երկրների քաղաքացիներ հանդիսացող ազգությամբ հայ արվեստագետների մուտքն իր երկրի տարածք՝ բացառապես նրանց հայ լինելու հանգամանքով պայմանավորված։

Իսկ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող երկու արդբեջանցի անհասկանալի կենսաբանական միավորներ, ավտոմեքենայով մուտք են գործել ՀՀ տարածք, ազատ շրջագայում են Հայաստանում, ադրբեջաներենով տեսանյութեր են տարածում հայկական բնակավայրերը՝ ադրբեջանական անվանումներով ներկայացնելով, իսկ ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ նրանք մասնավոր այցով են եկել Հայաստան։

Ռուսաստանում բնակվում են Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող միլիոնավոր ադրբեջանցիներ, որոնց համար այս նախադեպը հնարավորություն է Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու համար։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4189

Մեկնաբանություններ