Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայ ժողովուրդը վերջապես պե՞տք է աշխարհին արժանապատիվ կեցվածք ցուցադրի, թե՞ ոչ

Հայ ժողովուրդը վերջապես պե՞տք է աշխարհին արժանապատիվ կեցվածք ցուցադրի, թե՞ ոչ
19.04.2026 | 13:45

Աշխարհն էլ զարմացած, տարակուսած, հեգնական ու ծաղրական հայացքով հետևում է մեր երկրում և նրա շուրջ տեղի ունեցող զավեշտի թատրոնին։ Մի՞թե մենք մարդկային ամենակարևոր առաքինությունը՝ ամաչելու հատկությունն ենք լիովին կորցրել, սիրելի՛ հայրենակիցներ։

Մի ժողովուրդ, որն անգամ օտարների կարծիքով տաղանդ, ազնվականություն ու խիզախություն խորհրդանշող արմատների կրողն է, որը սեփական գրերն ստեղծած աշխարհի հնագույն ազգերից է, որն առաջինն է պետականորեն քրիստոնեություն ընդունել ու համաշխարհային քաղաքակրթության մեջ մեծ ավանդ ներմուծել, որը Տիգրան Մեծի, Նարեկացու, Կոմիտասի ու Նժդեհի ժառանգորդն է... եթե այս ժողովուրդը պիտի անգամ մեկ քվե տա իրեն ուրացողին ու պարտության տանողին, իրեն այսքան կորուստ, աղետ ու արհավիրք պատճառողին, իրեն աշխարհով մեկ խայտառակ անողին, իսկ վերջերս էլ «շուն ու շանգյալ» անվանողին, ուրեմն այդ ժողովուրդը, եկե՛ք ընդունենք, սիրելի՛ հայրենակիցներ, լուրջ խնդիր ունի բարոյականության և ադեկվատության հետ։

Եվ ինչպես Նժդեհը կասեր՝ այդ ժողովուրդը վերադաստիարակման լուրջ կարիք ունի։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3990

Մեկնաբանություններ

: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am