ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ովքե՞ր են Փաշինյան Նիկոլի ընտրողները

Ովքե՞ր են Փաշինյան Նիկոլի ընտրողները
13.05.2026 | 13:57

«Փաշինյան Նիկոլ & Co»-ն ընտրարշավն իրականացնում է աշխատանքային ժամերին: Այսինքն, Փաշինյան Նիկոլն ապրիորի գիտի, որ այդ ժամերին հերոս-հարկատուներն աշխատում են, հետևաբար` «քարոզներին» մասնակցել չեն կարող: Այդ դեպքում, ովքե՞ր են Փաշինյան Նիկոլի «քարոզների» ունկնդիրները:

Երեկ Փաշինյան Նիկոլը Շենգավիթում էր: Ավելին` վերջինս իր «քարոզն» իրականացնում էր հենց այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, մեծացել եմ, ապրում եմ: «Քարոզին» ներկա չէր և ոչ մի հերոս-հարկատու: Փոխարենը` ներկա էին լրիվ անծանոթ` Շենգավիթի հետ որևէ կապ չունեցող անձինք, թոշակառուներ, երբևէ որևէ տեղ չաշխատածներ, ինչպես նաև Սարգսյան Սերժի կառավարման տարիների «ընտրախառնողներ»:

Ստացվում է` կամ Փաշինյան Նիկոլը հույսը դնում է բացառապես թվարկածս սեգմենտի, կամ ... ընտրական հանձնաժողովների վրա:

Կարեն Հեքիմյան

Դիտվել է՝ 5634

Մեկնաբանություններ