Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

ՀԱԿ+ԲՀԿ=ընդդիմության վերջնական ֆիասկո

ՀԱԿ+ԲՀԿ=ընդդիմության վերջնական ֆիասկո
12.11.2012 | 17:15

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Օսկանյանի հետ ՀԺԿ գրասենյակում այսօր տեղի ունեցած հանդիպումից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ նախագահական նընտրություններին այս երկու կուսակցությունը կարող են հանդես գալ համատեղ թեկնածուով: Այս պարագայում երկու տարբերակ կարող է լինել. 1. ՀԱԿ-ը սատարում է ԲՀԿ-ի թեկնածուին: 2. ԲՀԿ-ն է սատարում ՀԱԿ-ի թեկնածուին: (Եթե, իհարկե, դրանք կան, քանի որ «լռությունը ոսկի է» կարգախոսն ինչ-որ շատ է ձգձգվում):
Առաջին դեպքի իրագործումը կնշանակի ՀԱԿ-ի վերջնական բարոյազրկում և արժեզրկում, քանի որ սատարել մի ուժի, որին ժամանակին անվանել ես «քրեաօլիգարխիկ համակարգ», «ավազակապետություն» և «թաթար-մոնղոլ», առնվազն նշանակում է, որ 2008-ից Ազատության հրապարակում կատարվելիքը ոչ այլ ինչ էր, քան անճաշակ բեմադրված թատրոն: Իհարկե, փողոցային լեզվով ասած, ՀԱԿ-ը միշտ ունի այն «կռուտիտը», թե իրենք ԲՀԿ-ի միջոցով «կազմաքանդում են» իշխանությունը, սակայն այս պարագայում հարց է առաջանում, իսկ օլիգարխիկ բնույթ ունեցող և իրենց առաջնորդի բիզնեսի վրա հիմնված ԲՀԿ-ն համաձա՞յն է դառնալ ՀԱԿ-ի «գործիքը», այն էլ այն պարագայում, որ ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանք, այլ ոչ թե ընդդիմություն: Կամ էլ ՀԱԿ-ը հույս ունի, որ եթե անգամ ԲՀԿ-ի թեկնածուն հաղթի նախագահական ընտրություններում և գա իշխանության պետք է շարժվի ՀԱԿ-ի թելադրանքո՞վ: Ուշքի եկեք, պարոնայք ռադիկալ ընդդիմադիրներ:
Ինչևէ, 2-րդ տարբերակի պարագայում` ԲՀԿ-ն, սատարելով ՀԱԿ-ի թեկնածուին, ինչը իհարկե, մի փոքր ֆանտաստիկ ժանրից է, կկորցի իր ընտրազանգվածի զգալի մասը, քանի որ ԲՀԿ-ի համակիրներն, ըստ էության, ընդդիմադիր հայացքների տեր մարդիկ չեն:

ՈՒստի ՀԱԿ+ԲՀԿ=ընդդիմության վերջնական ֆիասկո:


Նանա ԳՆԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 4433

Մեկնաբանություններ