Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Նա հավելել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ամերիկացի բանակցող Սթիվ ՈՒիթքոֆի հետ։ «Դեռևս դիվանագիտական լուծման լավ հնարավորություններ կան՝ հիմնված փոխշահավետ մոտեցման վրա»,- ընդգծել է Արաղչին։               
 

Ասում են…

Ասում են…
22.11.2025 | 17:57

Այս պահին մենք ապրում ենք մեր պատմության ամենածանր փուլերից մեկը: ՈՒկրաինայի վրա ճնշումը հիմա առավելագույնն է։ ՈՒկրաինան կարող է կանգնել չափազանց բարդ ընտրության առաջ` կա՛մ արժանապատվության կորուստ, կա՛մ հիմնական գործընկերոջ հնարավոր կորուստ։ Կա՛մ բարդ 28 կետերի ընդունում, կա՛մ անչափ ծանր ձմեռ։

ՈՒկրաինացիները, անշուշտ, պողպատյա են, սակայն ցանկացած, նույնիսկ ամենապինդ մետաղը կարող է չդիմանալ։

Այնուամենայնիվ, ուկրաինացիները հավատում են իրենց պետությանը, և մենք շարունակելու ենք ընթանալ դեպի արժանապատիվ խաղաղություն՝ աշխատելով Եվրոպայի ու Ամերիկայի հետ։

Մենք չենք դավաճանել ՈՒկրաինային 2022-ի փետրվարին և չենք անի դա հիմա։

Վլադիմիր Զելենսկի

Դիտվել է՝ 103630

Մեկնաբանություններ